Միջին դպրոցի սովորողների հետ իրականացրել ենք սիզախոտի ցանքի նախապատրաստական աշխատանքներ։ Սովորողները նախ փորել եւ փխրեցրել են, այնուհետեւ հարթացրել հողը։ Ցանքի համար նախատեսված հատվածը պարանով եզրագծել ենք։


Նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո, սովորողները ցանեցին սիզախոտի սերմերը, տարածեցին եւ ջրեցին։