Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարն այս անգամ կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիայում էր։ Անցած սեմինարին տիկին Շողիկի հետ փորձել էինք վարդեր բազմացնել, բազմացման ամենահետաքրքիր տարբերակը թերևս կարտոֆիլովն էր։ Այսօր, երբ բացեցինք կարտոֆիլով վարդը, ականատես եղանք զավեշտալի իրականությանը՝ կարտոֆիլը չէր սնուցել վարդը, ավելին ծիլեր էր արձակել և արմատակալել։Կատարեցինք նաև լիմոնի ծառի պատվաստում։

20190417_12305920190417_12305920190417_12240720190417_122806

Պատվաստումը բուսաբուծությունում, բույսերի վեգետատիվ բազմացման ձև է, երբ մի բույսի (պատվաստացու) աչքը տեղափոխվում և համաճեցվում է մյուսի (պատվաստակալ) վրա։ Պատվաստացուի և պատվաստակալի կամբիումի շերտերը սերտորեն շփվում են և դրա շնորհիվ տեղի է ունենում լրիվ համաճում։ Առաջանում է միասնական բուսական օրգանիզմ։ Պտղատու տեսակների մշակովի սորտերի մեծ մասը բազմացվում է պատվաստով։ Պատվաստում կիրառվում է նաև բազմամյա բույսերի սորտային առանձնահատկությունների պահպանման նպատակով։

20190417_12085720190417_120927

Իսկ ամենահետաքրքիրն ու օգտակարը կարող եք տեսնել տեսանյութում։